Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Ասում են...

Ասում են...
17.07.2009 | 00:00

...թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հապշտապ աշխատանքային այցը Ստեփանակերտ պայմանավորված էր նրա հրաժարականի շուրջ ակտիվացած խոսակցություններով։ Ըստ շրջանառվող լուրերի, վտանգ կար, որ այդ պահանջին կարող է միանալ նաև ԼՂՀ ղեկավարությունը, մանավանդ որ Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակում է «աչք ունենալ» Նալբանդյանի պաշտոնի վրա։ Ասում են նաև, թե Բակո Սահակյանի հետ հանդիպելով և Ստեփանակերտում մի քանի արմատական հայտարարություններ հնչեցնելով, ՀՀ արտգործնախարարն իրեն ղարաբաղցիների կողմից առժամանակ ապահովագրել է։

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ